10:10  ,  29 սեպտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա․ Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում սեպտեմբերի 29-ին տեղի կունենան խմբային փուլի երկրորդ տուրի խաղերը։

Առաջին տուրում հոլանդական «Ֆեյենորդից» պարտություն կրած «Մանչեսթեր Յունայթեդն» A խմբում կընդունի ուկրաինական «Զարյային»: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախախաղային ասուլիսում հայտնել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթող իսպանական «Սեւիլիան» նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 23:05-ին (Երեւանի ժամանակով)

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Ֆեյենորդ» (Հոլանդիա) ՝ 23:05

B խումբ

«Աստանա» (Ղազախստան) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 19:00

«Օլիմպիակոս» (Հունաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 23:05

C խումբ

«Գաբալա» (Ադրբեջան) - «Մայնց» (Գերմանիա)՝ 19:00

«Սենտ Էթյեն» (Ֆրանսիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 23:05

D խումբ

«Զենիթ» (Ռուսաստան) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 23:05

«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 23:05

E խումբ

«Աուստրիա» (Ավստրիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 23:05

«Ռոմա» (Իտալիա)  - «Աստրա» (Ռումինիա)՝ 23:05

F խումբ

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 23:05

«Գենկ» (Բելգիա) - «Սասուոլո» (Իտալիա)՝ 23:05

G խումբ

«Այաքս» (Հոլանդիա) - «Ստանդարտ» (Բելգիա)՝ 21:00

«Սելտա» (Իսպանիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 21:00

H խումբ

«Գենտ» (Բելգիա) - «Կոնյասպոր» (Թուրքիա)՝ 21:00

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 21:00

I խումբ

«Շալկե» (Գերմանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 21:00

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Նիցա» (Ֆրանսիա)՝ 21:00

J խումբ

«Լիբերեց» (Չեխիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 21:00

K խումբ

«Սպարտա» (Չեխիա)  - «Ինտեր» (Իտալիա)՝ 21:00

«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Սաութհեմփթոն» (Անգլիա)՝ 21:00

L խումբ

«Ստյաուա» (Ռումինիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 21:00

«Ցյուրիխ» (Շվեյցարիա) - «Օսմանլիսպոր» (Թուրքիա)՝ 21:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում