20:47  ,  28 սեպտեմբերի, 2016

Կանոնների փոփոխություն հունահռոմեական ըմբշամարտում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է ընդունել հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոններում փոփոխություն կատարել: Պասիվության համար այլեւս գոտեմարտը չի ընդհատվի եւ ըմբիշը չի նստեցվի պարտեր դիրք, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Այսուհետեւ պասիվության համար ըմբիշը երեք անգամ բանավոր զգուշացում ստանալուց հետո կպատժվի՝ մրցակցին մեկ միավոր շնորհելով: Չորրորդ եւ հաջորդ զգուշացումների ժամանակ մրցավարն առանց պայքարն ընդհատելու կշարունակի մեկական միավոր շնորհել ակտիվ ըմբիշին:

Միջազգային ֆեդերացիայի հաղորդագրությունում նշվում է, որ ազգային ֆեդերացիաներին արդեն տեղեկացվել է այդ մասին, եւ կանոնի փոփոխությունը կգործի բոլոր տարիքային խմբերի մրցումներում: 

Այս փոփոխությունը նախորդ 18 ամիսներին կիրառվել է պատանեկան եւ երիտասարդական մրցումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում