17:14  ,  28 սեպտեմբերի, 2016

Անգլիայում կոռուպցիայի մեջ կասկածվում են Պրեմյեր լիգայի եւս 7 մարզիչներ

Անգլիայի Պրեմյեր լիգայի այժմյան եւ նախկին 7 մարզիչներ եւս կասկածվում են կոռուպցիայի մեջ։ The Telegraph-ը նշվում է, որ մարզիչները, հնարավոր է, կաշառք են ստացել ֆուտբոլային գործակալներից։

Նախօրեին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը հեռացվել էր կոռուպցիոն սկանդալի պատճառով, սակայն դրանով բրիտանացի լրագրողների հետաքննությունը չի ավարտվել։ Լրագրողները պարզել են, որ մի քանի գործակալներ գաղտնի համագործակցել են  Անգլիայի առաջնությունում աշխատող մարզիչների հետ։ Գործակալներից մեկը խոստովանել է, որ Անգլիայում կոռուպցիան շատ տարածված է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում