16:44  ,  28 սեպտեմբերի, 2016

Երկրպագուներն ընտրել են Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստին

«Լիվերպուլի» սենեգալցի կիսապաշտպան Սադիոն Մանեն Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Sky Sports-ը։

Հաղթողը որոշվել է ինտերնետային քվեարկությամբ։ Մանեի օգտին քվեարկել են 38188 երկրպագուներ։ Երկրորդ տեղում է հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն, որը հավաքել է 24340 ձայն։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ուոթֆորդի» ֆրանսիացի կիսապաշտպան Էթյեն Կապուն՝ 6256 ձայն։ Հարցմանը մասնակցել է 78 հազար երկրպագու։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 5 խաղ՝ դառնալով 3 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս