15:41  ,  28 սեպտեմբերի, 2016

Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նվաճել է Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկրորդ շրջանում 20-ամյա թենիսիստը 3 սեթում 3:6, 6:3, 6:1 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Խուան Մոնակո (Արգենտինա) – Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում