15:22  ,  28 սեպտեմբերի, 2016

32-ամյա Տեւեսը ցանկանում է ավարտել կարիերան

«Բոկա Խունիորսի» արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը խոստովանել է, որ մտածում է կարիերան ավարտելու ուղղությամբ։

«Հնարավոր է, որ այս տարվա վերջում կհեռանամ «Բոկա Խունիորսից»։ Մտածում եմ կարիերաս ավարտելու մասին։ Հոգնել եմ։ Կզրուցեմ ընտանիքիս ու գործակալիս հետ եւ կկայացնեմ որոշում։ Դեռ չգիտեմ, վստահ չեմ»,- 32-ամյա Տեւեսի խոսքը մեջբերում է Clarin-ը։

Հիշեցնենք, որ Կարլոս Տեւեսը նախորդ տարի էր վերադարձել «Բոկա Խունիորս», որի կազմում սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։ Նա խաղացել է նաեւ բրազիլական «Կորինտիանսում», անգլիական «Վեստ Հեմում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիում» եւ Թուրինի «Յուվենտուսում»։ Արգենտինայի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 76 խաղ եւ խփել 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում