19:30  ,  28 սեպտեմբերի, 2016

Ռոնալդուն ու Բեյլը քննարկում են դարպասապահ Նավասի սխալը

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման ընդմիջմանը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը քննարկել են Արքայական թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի սխալը, որի հետեւանքով գոլ գրանցվեց: Այդ դրվագում կոստառիկացի խաղացողին դիտողություն էր արել նաեւ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը:

2:2 հաշվով ավարտված խաղում Նավասն անհաջող էր հետ մղել գնդակը, որն անդրադարձել էր պաշտպան Ռաֆայել Վարանից եւ հայտնվել դարպասում: Գոլի հեղինակ գրանցվեց Օբամեյանգը, որը դարպասային գծի վրա ոտքով հարվածեց գնդակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում