14:15  ,  28 սեպտեմբերի, 2016

«Ռեալը» 10 տարվա անհաջողություն է կրկնել

Մադրիդի «Ռեալը», Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում ոչ ոքի խաղալով Դորտմունդի «Բորուսիայի» հետ, կրկնել է 10 տարվա անհաջողություն, հաղորդում է Marca-ն։

Դա Արքայական ակումբի երրորդ անընդմեջ ոչ ոքին էր։ 3 անընդմեջ ոչ ոքի «Ռեալը» նախորդ անգամ խաղացել էր 2006-ին։

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում Արքայական ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը: Պրիմերայի նախորդ 2 տուրերում Զինեդին Զիդանի թիմը ոչ ոքի էր խաղացել «Վիլյառեալի» (1:1) ու «Լաս Պալմասի» (2:2) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում