12:07  ,  28 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2016. Ռուսները եզրափակիչում են

Ռուսաստանի հավաքականը դարձավ Կոլումբիայում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնությունում եզրափակիչի առաջին մասնակիցը։ Կիսաեզրափակիչում ռուսները 4։3 հաշվով հաղթեցին Իրանի հավաքականին, որը պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Պորտուգալիայի ու Արգենտինայի հավաքականները։

ԱԱ-2016, կիսաեզրափակիչ

Իրան - Ռուսաստան՝ 3:4 (1:1)

Էսմաեիլպուր, 17, Հասանզադե, 30, Ջավիդ, 40 - Լիսկով, 14, Աբրամով, 23, Շայախմետով, 30, Չիշկալա, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում