11:11  ,  28 սեպտեմբերի, 2016

Թոմաս Տուխելը գոհ է «Ռեալի» դեմ խաղից

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ ոչ ոքիի մասին:

«Իհարկե, ես գոհ եմ: Չափազանց բարդ էր այսպիսի թիմի դեմ խաղում 2 անգամ վերականգնել հաշվի հավասարությունը: Առաջին խաղակեսում լավ էինք խաղում եւ ունեցանք ավելի շատ գոլային պահեր, քան «Ռեալը»: Սակայն ընդմիցումից 5 րոպե հետո կորցրինք խաղի վերահսկումը: «Բորուսիան» ցուցադրեց մարտական ոգի եւ արժանի էր այս արդյունքին»,- մարզիչի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիային» 87-րդ րոպեին պարտությունից փրկել էր փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն: Գրանցվել էր 2:2 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում