10:12  ,  28 սեպտեմբերի, 2016

Ռամոսը «Ռեալի» բաց թողած առաջին գոլում մեղադրել է Կեյլոր Նավասին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ Արքայական ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղում բաց թողած գոլում մեղավոր է կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը, գրում է Marca-ն:

Դորտմունդում կայացած հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Նավասը տուգանային հարվածից հետո անհաջող էր հետ մղել գնդակը, որը դիպել էր «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին եւ հայտնվել դարպասում:

«Բորուսիա» - «Ռեալ» խաղում հաղթող չէր եղել՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում