22:45  ,  27 սեպտեմբերի, 2016

Դավիթ Մանոյանի գոլային փոխանցումը անկյունայինից

Ֆուտբոլի Կիպրոսի առաջնության 5-րդ տուրում «Կարմիոտիսան» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվել է «Օմոնիային»:

«Կարմիոտիսայի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը խաղացել է 85 րոպե: Նա դարձել է գոլային փոխանցման հեղինակ 55-րդ րոպեին:

Երկու ֆուտբոլիստներն էլ հրավիրված են Հայաստանի հավաքական՝ Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) թիմերի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում