22:14  ,  27 սեպտեմբերի, 2016

Թուրքիայում բելգիացի դարպասապահը սեփական կիսադաշտից գրավել է մրցակցի դարպասը

Ֆուտբոլի Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում «Ումրանիեսպորի» 28-ամյա բելգիացի դարպասապահ Ռուդ Բոֆինը «Էսկիշեհիրսպորի» հետ խաղում (2:2) սեփական կիսադաշտից կատարած հարվածով գրավել է մրցակցի դարպասը: 

ՊՍՎ-ի եւ «Վեստ Հեմի» նախկին դարպասապահն այդ գոլով իր թիմին 88-րդ րոպեին փրկել է պարտությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում