21:12  ,  27 սեպտեմբերի, 2016

Մոուրինյոն կերկրպագի «Պորտուին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Լեսթեր» - «Պորտու» խաղում կերկրպագի պորտուգալական թիմին, որի հետ ժամանակին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Շատ վտանգավոր եւ արագ մրցակից է «Լեսթերը»: Վարդին Պրեմյեր լիգայի ամենավտանգավոր խաղացողն է հակագրոհների ժամանակ: Ես հավանում եմ Ռանյերիին եւ նրա գլխավորած թիմը, սակայն առաջիկա խաղում երկրպագելու եմ «Պորտուին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sportsmole-ը:

«Լեսթեր» - «Պորտու» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում