20:43  ,  27 սեպտեմբերի, 2016

Երիտասարդ հայ կիսապաշտպանը խաղացել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրում Նովոսիբիրսկի «Սիբիրը» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»:

Դաշտի տերերի կազմում 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել կիսապաշտպան Արայիկ Հովսեփյանը:

21-ամյա ֆուտբոլիստը Առաջին դիվիզիոնի առաջնության հինգ հանդիպում է անցկացրել «Սիբիրի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս