20:11  ,  27 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշի» հարձակողական կիսապաշտպան Բեռնարդ Մենսայի ծառայություններոը: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին», հաղորդում է A Bola-ն:

Գանան ներկայացնող 21-ամյա ֆուտբոլիստի անգլիական ակումբին առաջարկել է պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շահերը:

Բեռնարդ Մենսայի ծառայություններով հետաքրքրված  են նաեւ «Մոնակոն» ու «Սեւիլիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում