17:48  ,  27 սեպտեմբերի, 2016

«Բանանցը» հաղթեց Գյումրիում, «Ալաշկերտն» ու «Փյունիկը» խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 7-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: «Բանանցը» Գյումրիում հյուրընկալվեց ընթացիկ առաջատար «Շիրակին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Ալաշկերտը» տանը ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ: Դարպասի գրավում չգրանցվեց:

«Շիրակը» 14 միավորով պահպանեց առաջին տեղը: 2-ական միավոր են հետ «Ալաշկերտն» ու «Բանանցը»: «Փյունիկն» ունի 9 միավոր:

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Շիրակ» - «Բանանց»՝ 0:1

Նաիրի Մինասյան, 51

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 0:0

Սեպտեմբերի 25

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 0:2

Լուբամբո Մուսոնդա, 41, Արա Խաչատրյան, 53, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում