12:33  ,  29 սեպտեմբերի, 2016

Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյան vs Պյոտր Սվիդլեր

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 29-ին կանցկացվեն երրորդ տուրի պարտիաները։

Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Նախորդ 2 տուրերում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի էր խաղացել իսրայելցի Բորիս Գելֆանդի ու ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16։00-ին։

Միխայիլ Տալի հուշամրցաշար, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)

Լի Չաո (Չինաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում