11:49  ,  28 սեպտեմբերի, 2016

«Բորուսիա Մ.» - «Բարսելոնա»․ Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում «Բարսելոնան» առանց Լիոնել Մեսիի ուժերը կչափի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1․44 գործակցով։ Գերմանական ակումբի հաղթանակի գործակիցը 7․00 է, իսկ ոչ ոքին՝ 4․80։

Սեպտեմբերի 28-ին Մյոնխենգլադբախում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում