15:48  ,  27 սեպտեմբերի, 2016

Նեյմարը քաշ է հավաքում

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն աշխատում է ֆիզիկական որակները բարելավելու ուղղությամբ, գրում է sport.es-ը։

2013-ին բրազիլական «Սանթոսից» տեղափոխվելով «Բարսելոնա»՝ Նեյմարի քաշը 64,5 կգ էր, իսկ հիմա նա կշռում է 68 կգ։ 24-ամյա բրազիլացին մտադիր է իր քաշն ավելացնել եւս 1․5 կգ-ով։

Նեյմարն աշխատում է ֆիզպատրաստության 2 մարզիչների հետ, որոնցից մեկը բրազիլացի է եւ ապրում է ֆուտբոլիստի տանը։ Նրանք մարզումներ են անցկացնում ամեն օր։ Մյուս մարզիչի հետ հարձակվողն աշխատում է շաբաթական 2 անգամ ակումբի մարզաբազայում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում