15:12  ,  27 սեպտեմբերի, 2016

«Վեստ Հեմի» նախկին դարպասապահի գոլը՝ 70 մետրից

«Էսկիշեհիրսպորի» բելգիացի դարպասապահ Ռուդ Բոֆոինը գոլի հեղինակ է դարձել «Ումրանիսեպորի» դեմ ֆուտբոլի Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի խաղում։ 88-րդ րոպեին Բոֆոինը տուգանային հարվածով մոտ 70 մետրից գրավել է մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։2։ Հանդիպումն այդպես էլ ավարտվել է։

28-ամյա Ռուդ Բոֆոինը նախկինում խաղացել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» ու Լոնդոնի «Վեստ Հեմի» պես ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում