14:08  ,  27 սեպտեմբերի, 2016

Մեսին շնորհավորել է Տոտիին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին շնորհավորել է Հռոմի «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտիին, որը սեպտեմբերի 27-ին նշում է ծննդյան 40-րդ տարեդարձը։

«Ողջույն, Ֆրանչեսկո։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել ծննդյանդ տարեդարձը։ Հուսով եմ՝ կանցկացնես հրաշալի օր։ Միշտ հիացել եմ քեզանով, հատկապես՝ մեր հանդիպումից հետո։ Ամենայն բարիք եմ մաղթում քեզ եւ հուսով եմ, որ սա վերջին մրցաշրջանը չէ քո կարիերայում»,- տեսաուղերձում ասել է Մեսին։

Հիշեցնենք, որ վերջերս Տոտին 250-րդ գոլն էր խփել իտալական A Սերիայում, որի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում