13:44  ,  27 սեպտեմբերի, 2016

Լինգարդը կատակել է Պոգբայի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը նկարահանել է իր ակումբակից Պոլ Պոգբային։ Լինգարդը կատակել է ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքի հարցում։ Տեսանյութում հայտնվել է նաեւ անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Իմ անունը Պոլ է, ես տեղափոխվել եմ 100 միլիոնի դիմաց»,- տեսանյութը մեկնաբանել է Լինգարդը։

Հիշեցնենք, որ Պոլ Պոգբային ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը 105 միլիոն եվրո էր վճարել Թուրինի «Յուվենտուսին»: Ֆրանսիացի կիսապաշտպանը դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում