13:10  ,  27 սեպտեմբերի, 2016

Օբամեյանգը չի ցանկացել խոսել «Ռեալ» տեղափոխության մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրաժարվել է մեկնաբանել Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։

«Չեմ պատրաստվում խոսել այդ մասին»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է AS-ը։

Գաբոնցի հարձակվողը բազմիցս նշել էր, որ երազում է խաղալ Իսպանիայում։ Սեպտեմբերի 27-ին «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Գերմանիայում կհանդիպի Արքայական ակումբի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս