11:08  ,  27 սեպտեմբերի, 2016

Խոակին Բոգոսյանը գոլ է խփել փոխարինման դուրս գալուց 4 րոպե հետո

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության չորրորդ տուրում Սարանդիի «Արսենալը» 2:2 հաշվով է ավարտել «Խիմնասիա Լա Պլատայի» դեմ տնային խաղը: մինչեւ 78-րդ րոպեն հյուրերն ունեցել են 2 գոլի առավելություն, սակայն չեն պահպանել հաղթական հաշիվը:

78-րդ րոպեին «Արսենալի» կազմում հաշիվը գլխի հարվածով կրճատել է ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, որը փոխարինման էր դուրս եկել այդ գոլից 4 րոպե առաջ: Սարանդիի թիմը 2 միավորով 26-րդ տեղում է:

Տեսանյութում Բոգոսյանի գոլը՝ 1:44-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում