10:33  ,  27 սեպտեմբերի, 2016

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը կասկածվում է կոռուպիցայի մեջ. FA-ն հետաքննություն է սկսել

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հետաքննություն է սկսել Անգլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսի նկատմամբ: Նախօրեին The Telegraph-ը գրել էր, որ անգլիացի մասնագետը կասկածվում է կոռուպցիայի մեջ:

FA-ն հայց է ուղարկել թերթին՝ խնդրելով ներկայացնել բոլոր ապացույցները:

The Telegraph-ը նշում է, որ մինչեւ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելը Սեմ Էլարդայսը հանդիպել է Հեռավոր Արեւելքի «գործարարների» հետ, որոնք ցանկացել էին ոչ արդար ճանապարհով գումար վաստակել Անգլիայում տրանսֆերային քաղաքականությունից: Խոսքը եղել է 400 հազար ֆունտ ստերլինգի մասին: 61-ամյա մասնագետը համաձայնել է որպես ներկայացուցից մեկնել Սինգապուր եւ Հոնկոնգ եւ բացատրել՝ ինչպես կարելի է շրջանցել FA-ի կանոնակարգը, որն արգելում է երրորդ կողմին իրավունքներ ունենալ խաղացողի տրանսֆերի հարցում: The Telegraph-ը 10 ամիս անցկացրել է լրագրողական հետաքննություն: Որպես գործարար ներկայացած լրագրողների խոսակցությունները ձայնագրվել են տեսանյութով:

Բացի այդ, Սեմ Էլարդայսը քննադատել է Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին՝ նշելով, որ նա չունի հանրային ելույթների համար բնավորություն: Մարզիչը նաեւ նշել է, որ հավաքականի ֆուտբոլիստներն անհաջող են հանդես եկել հոգեբանական խնդիրների պատճառով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս