10:15  ,  27 սեպտեմբերի, 2016

Ռոնալդու. Ինչու Զիդանը փոխարինեց ինձ

Իսպանական մամուլը պարզել է, թե Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ինչ է ասել «Լաս Պալմասի» դեմ իսպանական Պրիմերայի 6-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո:

«Ինչու Զիդանը փոխարինեց ինձ: Ես ամեն ինչ արեցի, որպեսզի մենք առաջ անցնենք հաշվի մեջ: Արդեն հոգնել եմ»,- պորտուգալացի հարձակվողի խոսքը մեջբերում է Cuatro-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ փոխարինվելուց հետո Պորտուգալիայի հավաքականի ավագը պահեստայինների նստարանին անպարկեշտ արտահայտություններ էր արել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին: Ֆրանսիացի մասնագետն էլ հետխաղյա ասուլիսում հայտնել էր, որ փոխարինել է Ռոնալդուին, քանի որ հարձակվողին հանգիստ է հարկավոր։ Սեպտեմբերի 27-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում Գերմանիայում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում