12:09  ,  27 սեպտեմբերի, 2016

ՖԱՖ-ի հետ ուղեւորություն Լեհաստան - Հայաստան խաղին՝ ավտոբուսով եւ ինքնաթիռով

ՖԱՖ երկրպագուական շարժումն ուղեւորություն է կազմակերպում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ այս տարվա վերջին արտագնա խաղի համար:

Դեպի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա ուղեւորությունը լինելու է երբեւէ կազմակերպված ամենամատչելի տուրը հայ երկրպագուների համար:

Ավտոբուսով ուղեւորության արժեքը կազմելու է 220 եվրո, ինքնաթիռով՝ 410:

Փաթեթ 1
Արժեքը – 220 եվրո
մեկնումը` 08.10, վերադարձը Երեւան` 18.10
Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- հոսթել` քաղաքի կենտրոնում, 5 գիշեր` ներառյալ նախաճաշը
- ապահովագրություն

Փաթեթ 2
Արժեքը – 410 եվրո
մեկնումը` 09.10, վերադարձը Երեւան` 14.10
- ինքնաթիռի տոմս (Երեւան-Կիեւ- Վարշավա, Վարշավա-Կիեւ-Երեւան),
- հյուրանոց` 5 գիշեր Վարշավայում 3*, նախաճաշ
- ապահովագրություն

Տեղերը սահմանափակ են, ՖԱՖ-ը խնդրում է շտապել դեսպանատուն մտնելու համար:

Ամրագրման համար, ինչպես նաեւ այլ հարցերի դեպքում զանգել 099 227788 հեռախոսահամարով, փոխանցում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում