23:11  ,  26 սեպտեմբերի, 2016

Ռոբերտ Արզումանյանը՝ վերականգնման ընթացքի մասին

Կարագանդայի «Շախտյորի» հայ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պատմել է ծնկահոդի վնասվածքից հետո վերականգնման ընթացքի մասին:

«Վիրահատությունից հետո խնդիր կար: Հավանաբար, ապաքինումը սխալ էր ընթացել: Ես շտապեցի, որպեսզի ավելի շուտ դուրս գամ խաղադաշտ, բայց ավելի վատ եղավ: Հետո ես մեկնեցի Իտալիա: Այնտեղ բժիշկներն ասացին, թե ինչպես պետք է անցնի ապաքինման ընթացքը, եւ ժամանակ է անհրաժեշտ: Այժմ ես մարզվում եմ անհատական ծրագրով, բայց վերջերս անցկացրի մարզման մի մասը թիմի հետ: Հույս ունեմ, որ շուտով ամբողջովին կմիանամ թիմային աշխատանքին»,- Արզումանյանի խոսքը մեջբերում է kazfootball-ը:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն ավարտել է կարիերան Հայաստանի հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում