21:52  ,  26 սեպտեմբերի, 2016

Ռուսլան Կորյանի գոլը «ԲՄԱ-Խաբարովսկին» փրկեց պարտությունից

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրում «ԲՄԱ-Խաբարովսկը» արտագնա խաղում ոչ ոքի է խաղացել «Զենիթ-2»-ի հետ:

Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմին պարտությունից փրկել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանի գոլը 57-րդ րոպեին: Գրանցվել է 1:1 հաշիվ: Հայ ֆուտբոլիստը խփել է չորրորդ գոլն ընթացիկ առաջնությունում:

Ռուսլան Կորյանը հրավիրված չէ Հայաստանի հավաքական՝ Ռումինիայի (հոկտեմբերի 8) եւ Լեհաստանի (հոկտեմբերի 11) հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում