23:42  ,  26 սեպտեմբերի, 2016

Ռանյերին պարզաբանել է՝ ինչու է աշխատասենյակում փակցրել Պրեմյեր լիգայի բոլոր մարզիչների լուսանկարները (ֆոտո)

«Լեսթերի» նախկին հարձակվող, բրիտանացի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը Ինստագրամում հրապարակել է Անգլիայի չեմպիոնների իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի աշխատասենյակի լուսանկարը: Պատին փակցված են Անգլիայի Պրեմյեր լիգայի բոլոր թիմերի գլխավոր մարզիչների լուսանկարները:

«Մեր տնային հանդիպումներից հետո մրցակից թիմեր մարզիչները մտնում են իմ աշխատասենյակ: Կարծում եմ՝ նրանց հաճելի է տեսնել այս պատը»,- ասել է «Լեսթերի» գլխավոր մարզիչը Լինեկերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում