22:05  ,  26 սեպտեմբերի, 2016

Լեւոն Գեղամյանն՝ աշխարհի չեմպիոն

Ֆինլանդիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում չեմպիոնի տիտղոս է նվաճել 39-ամյա ախուրյանցի ըմբիշ Լեւոն Գեղամյանը: 35-40 տարեկանների 85 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի նախկին անդամը, երեք Օլիմպիական խաղերի (1996, 2000, 2004) մասնակիցը տարել է երեք հաղթանակ:

Քառորդ եզրափակիչում Լեւոն Գեղամյանը 10:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յանի Լաուտանենին, կիսաեզրափակիչում 2:2 հաշվով ավարտված գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադ Ալիեւին, իսկ եզրափակիչում մրցակիցը եղել է Ֆինլանդիան ներկայացնող ըմբիշ Հանու-Պեկա Կատելմակիի, որը վնասվածք է ստացել եւ պարտություն է կրել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում