20:43  ,  26 սեպտեմբերի, 2016

Հայաստանի երիտասարդական թիմի ֆուտբոլիստի նորամուտը Հոլանդիայի առաջնությունում

Ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 7-րդ տուրում «Հերակլեսը» արտագնա խաղում մրցել է «Գրոնինգենի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 0:0:

86-րդ րոպեին «Հերակլեսի» կազմում փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գոռ Աղբալյանը, որը նորամուտն է նշել Հոլանդիայի առաջնությունում:

19-ամյա ֆուտբոլիստն ամռանն է «Հերենվենից» տեղափոխվել «Հերակլես»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում