19:41  ,  26 սեպտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը վնասվածք չունի, բայց լիարժեք պատրաստ չէ

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Լեսթեր Սիթիին» հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ անգլիական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ազդրի վնասվածքից հետո, բայց դեռ պատրաստ չէ:

«Մխիթարյանն ու Շոուն վնասվածքներ չունեն, բայց դեռ 100 տոկոս պատրաստ չեն: Երբ կարեւոր խաղում պետք է վաստակես 3 միավոր, անհրաժեշտ է հայտավորել ֆիզիկապես եւ հոգեբանորեն լիարժեք պատրաստ ֆուտբոլիստներին: Վնասվածքներ ունեն Մարտիալն ու Ջոնսը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է manchestereveningnews-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերին» հաղթել է 4:1 հաշվով, Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում