18:47  ,  26 սեպտեմբերի, 2016

Գեղեցիկ գոլ, որին «Սելթիկը» պատասխանեց 6 գնդակով

Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնության 7-րդ տուրում «Սելթիկը» սեփական խաղադաշտում 6։1 հաշվով հաղթել է «Կիլմանրոկին»։ Խաղի հաշիվը 32-րդ րոպեին գեղեցիկ գոլով բացել է «Կիլմանրոկի» կոտդիվուարցի հարձակվող Սուլեյման Կուլիբալին, սակայն մինչեւ ընդմիջում դաշտի տերերը կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ, իսկ երկրորդ խաղակեսում խփել եւս 4 գոլ։

Մեկ խաղ պակաս անցկացրած «Սելթիկը» 16 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում գտնվող «Աբերդինն» ունի 12 միավոր։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում