14:38  ,  26 սեպտեմբերի, 2016

Չերչեսովը հրապարակեց Ռուսաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրապարակել է թիմի կազմը Կոստա Ռիկայի դեմ հոկտեմբերի 9-ին Կրասնոդարում կայանալիք ընկերական խաղի համար: Թիմից բացակայում է «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը։

Դարպասապահներ. Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ), Սոսլան Ջանաեւ («Ռոստով»), Ստանիսլավ Կրիցյուկ («Կրասնոդար»): 

Պաշտպաններ. Վասիլի Բերեզուցկի (ԲԿՄԱ), Յուրի Ժիրկով, Իվան Նովոսելցեւ, Իգոր Սմոլնիկով (բոլորը՝ «Զենիթ»), Ֆյոդոր Կուդրաշյով («Ռոստով), Սերգեյ Պետրով («Կրասնոդար»), Անդրեյ Սեմյոնով («Թերեկ»), Ռոման Շիշկին («Լոկոմոտիվ»), Իլյա Կուտեպով («Սպարտակ»):

Կիսապաշտպաններ. Յուրի Գազինսկի («Կրասնոդար»), Ալան Ձագոեւ (ԲԿՄԱ), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսանդր Երոխին («Ռոստով»), Մոգոմեդ Օզդոեւ («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ, Ալեքսանդր Սամեդով (երկուսն էլ՝ «Լոկոմոտիվ»), Օլեգ Շատով («Զենիթ»):

Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Ֆյոդոր Սմոլով («Կրասնոդար»), Մաքսիմ Կանուննիկով («Ռուբին»), հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը:

Կրասնոդարում հոտեմբերի 4-ին մեկնարկող հավաքին կմասնակցեն նաեւ «Ուֆայի» պաշտպան Վիկտոր Վասինն ու «Զենիթի» կիսապաշտպան Պավել Մոգիլեւեցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում