15:50  ,  26 սեպտեմբերի, 2016

Բալոտելիի նվերը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին (ֆոտո)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարզաշապիկ է ստացել ֆրանսիական «Նիցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիից, հայտնում է ակումբի թիվիթրեյան էջը։

Օրերս Նիցայի քաղաքապետ Կրիստիան Էստրոզին եղել է Վատիկանում եւ Հռոմի պապի հետ հանդիպմանը նվիրել է Բալոտելիի ստորագրությամբ մարզաշապիկը։

Հիշեցնենք, որ վերջերս Հռոմի պապին մարզաշապիկ էին նվիրել նաեւ իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստիները։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մարիո Բալոտելին մասնակցել է 2 խաղի եւ խփել 4 գոլ: Վերջերս նա 2 տարվա դադարից հետո դարձյալ հրավիրվել էր Իտալիայի հավաքական՝ մասնակցելու Իսպանիայի ու Մակեդոնիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում