14:04  ,  26 սեպտեմբերի, 2016

Հայկ Գալստյանը գոլ է խփել «Բոխումի» Մ-19 թիմում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականների կիսապաշտպան Հայկ Գալստյանը վնասվածքից հետո առաջին խաղն է անցկացրել գերմանական «Բոխումի» մինչեւ 19 տարեկանների թիմի կազմում եւ դարձել է գոլի հեղինակ։

«Օբերհաուզենի» դեմ Մ-19 Բունդեսլիգայի խաղում 18-ամյա Գալստյանը փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին, իսկ 16 րոպե անց ձեւակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։ «Բոխումի» Մ-19 թիմը հաղթել է 5։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում