13:07  ,  26 սեպտեմբերի, 2016

Մաֆիան սպառնում է Բեյլի հարսնացուի ընտանիքին

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հարսնացուի ընտանիքը սպառնալիքներ է ստացել մաֆիայի կողմից։ Հանցագործներն արդեն այրել են Էմի-Ռիս Ջոնսի հարազատներին պատկանող 2 մեքենա, հաղորդում է The Sun-ը։

Նշվում է, որ Ռիս Ջոնս ընտանիքի անդամներից մեկը մաֆիայից գողացել է գումարով, թմրանյութերով ու թանկարժեք ժամացույցներով լի պայուսակ, որի արժեքը կազմում է մոտ 1 միլիոն եվրո։ Անվտանգության նկատառումներով ոստիկանները հսկողության տակ են առել Գարեթ Բեյլի հյուրանոցային համարը Մադրիդում։

Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ուելսի հավաքականի առաջատարն իր գործակալին խնդրել է բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում