12:42  ,  26 սեպտեմբերի, 2016

Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը՝ միջազգային մրցաշարի հաղթողներ

Հայ մարմնամարզիկները 6 մեդալ են նվաճել Նովոսիբիրսկում կայացած օլիմպիական չեմպիոն Եվգենի Պոդգորնու անվան 11-րդ միջազգային մրցաշարում:

Նժույգթափերի վարժությունում հաղթող է ճանաչվել Արթուր Դավթյանը, որը նաեւ արծաթե մեդալակիր է դարձել բազմամարտում, պտտաձողի եւ օղակների վրա։ Զուգափայտում Արթուրը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ հենացատկի մրցմանն ու ազատ վրաժությունում չորրրդն էր։

Օղակների վարժությունում ոսկե մեդալի է արժանացել Վահագն Դավթյանը:

Մրցաշարին մասնակցել նե Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու Ադրբեջանի 120 մարզիկներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում