12:09  ,  26 սեպտեմբերի, 2016

Էլ Շարավին ավտովթարի է ենթարկվել

«Ռոմայի» իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին դարձել է ավտովթարի մասնակից, գրում է ESPN-ը։

A Սերիայի 5-րդ տուրում «Տորինոյի» դեմ անհաջող խաղից հետո 23-ամյա ֆուտբոլիստն իր Audi A3-ով բախվել է Fiat Panda մակնիշի մեքենայի, որի 40-ամյա վարորդը պարանոցի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Էլ Շարավին լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն նրա մեքենան զգալիորեն վնասվել է։

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղում «Ռոման» 1։3 հաշվով պարտվել էր «Տորինոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում