11:42  ,  26 սեպտեմբերի, 2016

Սեփական կիսադաշտից գոլ խփած դարպասապահը հրավիրվել է հավաքական

Ֆուտբոլի Անգլիայի 6-րդ դիվիզիոնում հանդես եկող «Դարտֆորդ» ակումբի դարպասապահ Դարեն Իբրահիմը նախորդ ամիս սեփական կիսադաշտից գոլ էր խփել «Հանգերֆորդի» դեմ խաղում։ 79-րդ րոպեին նա տուգանայինից բացել էր խաղի հաշիվը, իսկ «Դարտֆորդը» հաղթել էր 2։0 հաշվով։

Այդ գոլից շաբաթներ անց Դարեն Իբրահիմը հրավիրվել է Ջիբրալթարի հավաքական՝ մասնակցելու Էստոնիայի եւ Բելգիայի դեմ աշխարհի 2018թ․ առաջնության ընտրական խաղերին, փոխանցում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում