10:58  ,  26 սեպտեմբերի, 2016

«Համբուրգն» ունի նոր գլխավոր մարզիչ

Մարկուս Գիսդոլյան նշանակվել է գերմանական «Համբուրգի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի կայքը։

47-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի հունիսի 30-ը։

Գիսդոլյան կփոխարինի Բրունո Լաբադիային, որը պաշտոնանկ էր արվել սեպտեմբերի 25-ին։ Մարկուս Գիսդոլյայի նախորդ աշխատավայրը եղել է գերմանական «Հոֆենհայմը», որից նա հեռացվել էր 2015-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում