10:10  ,  26 սեպտեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթին» մեկ ամսով կորցրեց Դե Բրույնեին

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն «Սուոնսիի» դեմ Պրեմյեր լիգայի 6-րդ տուրի խաղում ստացած վնասվածքի պատճառով չի խաղա նվազագույնը 4 շաբաթ, գրում է The Telegraph-ը:

«Սուոնսիի» դեմ խաղում 25-ամյա բելգիացին ստիպված էր եղել փոխարինվել 81-րդ րոպեին: Նրա մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք եւ պետք է բաց թողնի մոտ մեկ ամիս:

Այսպիսով, Դե Բրույնեն առաջիկա խաղերում չի կարողանա օգնել «Մանչեսթեր Սիթիին» ու Բելգիայի հավաքականին, որը հոկտեմբերին 2 հանդիպում ունի ԱԱ-2018-ի ընտրական փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում