09:58  ,  26 սեպտեմբերի, 2016

Աշխարհի Գավաթ. Եզրափակիչի սենսացիոն մասնակիցը

Կանադայում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ Եվրոպայի հավաքականը, որը մրցաշարից առաջ համարվում էր գլխավոր հետնապահը:

Կիսաեզրափակիչում Եվրոպայի թիմը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեց Շվեդիայի հավաքականին: Հաղթողի թիմի կազմում դուբլ ձեւակրպեց Տոմաշ Տատարը:

Եզրափակիչում Եվրոպայի հավաքականը կհանդիպի Կանադային, որը պայքարից դուրս էր թողել ռուսներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում