09:23  ,  26 սեպտեմբերի, 2016

ԱԱ-2016. Կիսաեզրափակիչի զույգերը

Կոլումբիայում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնությունում կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմեցին Պորտուգալիայի ու Արգենտինայի հավաքականները։

Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը Արգենտինան 5 անպատասխան գնդակ ուղարկեց Եգիպտոսի դարպասը, իսկ Պորտուգալիան ուժեղ գտնվեց ադրբեջանցիներից՝ 3:2:

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականին պայքարից դուրս թողած Իրանի հավաքականը կիսաեզրափակիչում մրցելու է ռուսների հետ։ Ռուստաստանը կիսաեզրափակիչում հաղթել էր աշխարհի փոխչեմպիոն իսպանացիներին։

ԱԱ-2016, քառորդ եզրափակիչ

Արգենտինա – Եգիպտոս՝ 5:0

Ադրբեջան – Պորտուգալիա՝ 2:3

Պարագվայ – Իրան՝ 3:4

Իսպանիա – Ռուսաստան՝ 2:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում