00:39  ,  26 սեպտեմբերի, 2016

Ամերիկյան բեյսբոլի 24-ամյա աստղը զոհվել է Մայամիում (ֆոտո)

ԱՄՆ-ի Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) «Մայամի Մարլինս» ակումբի աստղ Խոսե Ֆերնանդեսը զոհվել է Ֆլորիդայի Մայամի Բիչի ծովափին: Ամերիկացու մոտորանավակը բախվել է նավամատույցին: Դժբախտ պատահարի զոհ է դարձել եւս երկու մարդ, հաղորդում է usatoday-ը:

Սեպտեմբերի 25-ին նախատեսված «Մայամի Մարլինս» - «Ատլանտա Բրեյվս» հանդիպումն այդ կապակցությամբ տեղի չի ունեցել: 24-այմա Ֆերնանդեսը լիգայի 10 ամենաարդյունավետ խաղացողների թվում էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում