23:31  ,  25 սեպտեմբերի, 2016

Իբրահիմովիչը սպառնացել է կոտրել գործակալ Ռայոլայի ոտքերը

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան պատմել է մի դրվագ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի բանակցության օրերից:

«Ամռանը Իբրահիմովիչն ինձ ասաց, որ ոչ մի դեպքում թույլ չտամ Պոգբային տեղափոխվել «Յուվենտուսից» այլ ակումբ, բացի «Մանչեսթեր Յունայթեդ»: Իբրահիմովիչը սպառնաց ինձ, որ կկոտրի ոտքերս, եթե Պոգբայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողվի:

Կարծում եմ՝ հիմա Պոգբան դեռ չի գտել իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրա համար լավագույնը հարձակողական կիսապաշտպանի դիրքն է, բայց որոշողը Մոուրինյոն է»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ հարձակողական կիսապաշտպանի դիրքում էր հանդես գալիս Դորտմունդի «Բորուսիայում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը եւս ամռանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Հայ ֆուտբոլիստի գործակալը եւս Ռայոլան է:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում