21:26  ,  25 սեպտեմբերի, 2016

Պրիմերա. «Վալենսիայի» դարպասապահը բարելավեց լեգենդար Սուբիսարետայի ռեկորդը

«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը Իսպանիայի առաջնություններում 17-րդ անգամ հետ է մղել 11 մետրանոց հարված՝ սահմանելով Պրիմերայի ռեկորդ: Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Վալենսիան» 2:1 հաշվով հաղթել է «Լեգանեսին»:

Նախկին ռեկորդը պատկանում էր «Աթլետիկի», «Բարսելոնայի» եւ «Վալենսիայի» նախկին դարպասապահ Անդոնի Սուբիսարետային՝ 16 հարված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում