20:30  ,  25 սեպտեմբերի, 2016

Ռուսական Պրեմյեր լիգա. «Սպարտակի» առաջին պարտությունը

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց առաջատար «Սպարտակը», որը Մոսկվայում ընդունեց «Ուֆային»: Հյուրերը հաղթանակ տարան նիգերիացի հարձակվող Ֆատաի Կեհինդեի միակ գոլի շնորհիվ:

Իտալացի Մասիմո Կարերեի գլխավորությամբ «Սպարտակը» 19 միավորով կշարունակի զբաղեցնել առաջին տեղը նաեւ այս տուրից հետո: Մեկ միավոր է հետ Մոսկվայի ԲԿՄԱ-ն:

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Սպարտակ» - «Ուֆա»՝ 0:1

Ֆատաի Կեհինդե, 39 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում